«Յունիսպորտը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությունում:
Ֆուտբոլի ակադեմիայում կայացած սկզբունքային մայրաքաղաքային դերբիում մեր թիմը 5:4 հաշվով կարևոր կամային հաղթանակ տարավ «Երևանի» նկատմամբ:
Առաջին խաղակեսից հետո «Յունիսպորտը» պարտվում էր 1:4 հաշվով, սակայն երկրորդում կարողացավ տպավորիչ քամբեք իրականացնել: Մեր թիմի կազմում պոկերի հեղինակ դարձավ Պուտրուս Վասիլևը, ևս մեկ գոլ խփեց Էդվարդ Մկրտչյանը:
Հաջորդ տուրը «Յունիսպորտը» բաց կթողնի, իսկ 6-րդ տուրի շրջանակում նոյեմբերի 30-ին կընդունի «Ալաշկերտին»:




















