ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ

Չեմպիոնների լիգայի նախնական փուլի երկրորդ խաղում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» 14:1 հաշվով հաղթեց Իսլանդիայի չեմպիոն «Ռեյկյավիկին»:

Մեր թիմի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ռենատո Ռամբան, դուբլի հեղինակ դարձան Համլետ Մանուկյանը և Գարեգին Մաշումյանը, մեկական անգամ աչքի ընկան Միհրան Դերմենջյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Պուտրուս Վասիլևը, Արթուր Մելքոնյանը, Սարգիս Մարգարյանը և Նարեկ Գալստյանը, գրանցվեց նաև ինքնագոլ:

Առաջին տեղի համար վճռորոշ խաղում օգոստոսի 29-ին կմրցենք Գերմանիայի չեմպիոն «Վեյլիմդորֆի» հետ: