Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» հաղթանակով մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլում:
Երևանում անցկացվող մրցաշարի առաջին խաղում մեր թիմը 5:1 հաշվով առավելության հասավ Էստոնիայի չեմպիոն «Տալլինի» նկատմամբ:
Ալեքսանդր Դիբրիվնիի գլխավորած թիմի կազմում դուբլ ձևակերպեց Արթուր Մելքոնյանը, մեկական անգամ աչքի ընկան Գարեգին Մաշումյանը, Վիտինյոն և Միհրան Դերմենջյանը:
Օգոստոսի 27, 19:00
«Յունիսպորտ» – «Ռեյկյավիկ» (Իսլանդիա)
Օգոստոսի 29, 18:00
«Յունիսպորտ» – «Վեյլիմդորֆ» (Գերմանիա)




