«Յունիսպորտի» 7 խաղացողներ միացել են Հայաստանի հավաքականին՝ նախապատրաստվելու ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը:
Ազգային թիմի ճամբարում են Արթուր Մկրտչյանը, Արթուր Մելքոնյանը, Սարգիս Մարգարյանը, Գարեգին Մաշումյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Պուտրուս Վասիլևը և Միհրան Դերմենջյանը:
Շվեդիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին շվեդական Գևլե քաղաքում:




