«Յունիսպորտը» հաղթանակով մեկնարկեց ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայում:
Առաջին տուրում մեր թիմը 9:3 հաշվով հաղթեց «Աթլետիկ Երևան»-ին:
«Յունիսպորտի» կազմում իր ծննդյան տարեդարձը 4 գոլով նշանավորեց Գոռ Սարգսյանը, դուբլ ձևակերպեց Ռենատո Ռամբան, մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Գալստյանը, Ռաֆիկ Մելիքյանը և Վիտինյոն:




