ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՀԱՂԹՈՂԸ՝ «ՅՈՒՆԻՍՊՈՐՏՈՒՄ»

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Յունիսպորտի» կազմը համալրել է բրազիլացի ռմբարկու Էլիսանդրո Գոմեսը:

Բրազիլական և պորտուգալական ակումբներում հանդես եկած փորձառու հարձակվողը մեծ հաջողությունների է հասել Իսպանիայի առաջնությունում՝ դառնալով երկրի չեմպիոն և կրկնակի Սուպերգավաթակիր:

«Մովիստար Ինտեր»-ի հետ Էլիսանդրոն դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ «Բենֆիկայի» կազմում նվաճել է Պորտուգալիայի գավաթը:

«Յունիսպորտի» նորեկը նաև ներկայացրել է Վրաստանի հավաքականը՝ 13 խաղում դառնալով 6 գոլի հեղինակ: