ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչում «Յունիսպորտը» 10:1 հաշվով հաղթանակ տարավ «ՊրոԴեվ» – ի նկատմամբ՝ հռչակվելով ֆուտզալի Հայաստանի գավաթակիր:
Դուբլ գրանցեցին Էդվարդ Մկրտչյանը և Պուտրուս Վասիլևը։ Մեկական գոլ էլ խփեցին Միհրան Դերմենջյանը, Էդգար Մկրտչյանը, Սարգիս Մարգարյանը, Նարեկ Գալստյանը, Մամիկոն Դերմենջյանը և Ռաֆիկ Մելիքյանը:
Ընթացիկ մրցաշրջանում «Յունիսպորտը» պայքարում է ևս մեկ տիտղոսի համար։ Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում «Յունիսպորտը» կհանդիպի «Երևանին»։
















