Յունիսպորտը 8 անպատասխան գնդակ ուղարկեց Լոգիկոնի դարպասը՝ ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին կիսաեզրափակիչում։
Թիմն առաջնությունում 19-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։
Յունիսպորտի թմից դուբլ ձևակերպեցին՝ Պուտրուս Վասիլևը և Նարեկ Գալստյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Խաչատրյանը, Էդգար Մկրտչյանը, Միհրան Դերմենջյանը և Համլետ Մանուկյանը։
















