Յունիսպորտը 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայում:
Հերթական խաղում Յունիսպորտը 10 անպատասխան գնդակ ուղարկեց «Թիմ Ագրո»-ի դարպասը և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Յունիսպորտի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Պուտրուս Վասիլևը, դուբլի հեղինակ դարձան Գոռ Սարգսյանը և Էրբոլ Դոլոտովը, մեկական գոլ խփեցին Էդգար Մկրտչյանը, Միհրան Դերմենջյանը և Սարգիս Մարգարյանը:
















