«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն: Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտը» հաղթեց «Երևանին»։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։
«Յունիսպորտի» հաղթանակը կերտեցին Պուտրուս Վասիլևը, Ռաֆիկ Մելիքյանը, Սարգիս Մարգարյանը, դուբլ ձևակերպեցին Էդուարդ Մկրտչյանն ու Համլետ Մանուկյանը։ Գրանցվեց նաև ինքնագոլ:
















