«Յունիսպորտը» հաղթանակով վերսկսեց Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածը՝ տանելով 8-րդ անընդմեջ հաղթանակը: Յունիսպորտը» 10:1 հաշվով պարտության մատնեց «Աթլետիկ Երևանին»:
«Յունիսպորտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էդգար Մկրտչյանը, դուբլ ձևակերպեցին թիմի նորեկ Միհրան Դերմենջյանը և Էդվարդ Մկրտչյանը, մեկական անգամ աչքի ընկան Սարգիս Մարգարյանը և Ռաֆիկ Մելիքյանը:
Հաջորդ տուրում «Յունիսպորտը» կմրցի «Վանի» հետ:




