Հունվարի 22-ին «Յունիսպորտի» նորեկ Միհրան Դերմենջյանի դուբլը Հայաստանի հավաքականին պատմական հաղթանակ բերեց Եվրո-2026-ի մեկնարկային՝ Ուկրաինայի դեմ խաղում (2:1)։
Նախկինում 28-ամյա ֆուտզալիստը հանդես է եկել «Երևանում», որի կազմում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ ճանաչվելով առաջնության լավագույն խաղացող և ռմբարկու:
Դերմենջյանի նախորդ ակումբը բելառուսական «Մերկուրին» էր:








