Մեկնարկում է Ֆուտզալի Բարձրագույն խմբի եզրափակիչ փուլը

Կիսաեզրափակիչ պատասխան խաղերում տոնելով հաղթանակ՝ Յունիսպորտն ու Երևանը ապահովեցին իրենց տեղը ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում։ Առաջին խաղը կկայանա մայիսի 21-ին, պատասխան խաղը՝ մայիսի 25-ին։

Ֆուտզալի Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում Երևանին զիջելուց հետո Յունիսպորտը վերադառնում է խաղադաշտ՝ վճռական տրամադրվածությամբ և հաղթանակի ակնկալիքով:

Բաց մի՛ թողեք եզրափակչի դիտարժան խաղերը տեսնելու հնարավորությունը հենց մարզադահլիճում։

Կհանդիպենք․

21.05.2025 | ժամը՝ 19:00