Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ. Յունիսպորտ – Սիեվն 6:3

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբում կայացել են 11-րդ մրցափուլի հանդիպումները։ Յունիսպորտը 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Սիեվնի նկատմամբ:

Խաղի մեկնարկում Սիեվնի կազմում դուբլ է ձևակերպել Վահե Չոփուրյանը, ավելի ուշ Յունիսպորտի կազմում նշանակված 10-մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Համլետ Մանուկյանը: Համլետ Մանուկյանն առաջնության լավագույն ռմբարկուների ցանկն արդեն գլխավորում է 20 գոլով:

Ավելի ուշ դուբլ են ձևակերպել Սարգիս Մարգարյանն ու Պուտրուս Վասիլևը, մեկական անգամ էլ աչքի է ընկել Միխայիլ Պոտապովը:

Յունիսպորտը 33 միավորով շարունակում է գլխավորել ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: