Կիսաեզրափակիչ պատասխան խաղերում տոնելով հաղթանակ՝ Յունիսպորտն ու Երևանը ապահովեցին իրենց տեղը ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում։ Առաջին խաղը կկայանա մայիսի 21-ին, պատասխան խաղը՝ մայիսի 25-ին։
Ֆուտզալի Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում Երևանին զիջելուց հետո Յունիսպորտը վերադառնում է խաղադաշտ՝ վճռական տրամադրվածությամբ և հաղթանակի ակնկալիքով:
Բաց մի՛ թողեք եզրափակչի դիտարժան խաղերը տեսնելու հնարավորությունը հենց մարզադահլիճում։
Կհանդիպենք․
21.05.2025 | ժամը՝ 19:00




