Յունիսպորտ ակումբի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցեց օլիմպիական ջահի փոխանցումավազքին: Օլիմպիական խաղերում Էլմիրայի մրցումային օրը հուլիսի 27-ն է: Նա հանդես է գալու 10 մետր օղամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում:
Էլմիրա Կարապետյանն անկախ Հայաստանի պատմության առաջին կին մարզիկն է, որը մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին:




