Փետրվարի 22-23-ը կայացել են Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ մրցափուլի հանդիպումները։
Մրցաշարային աղյուսակի առաջատար Յունիսպորտը ընդունել է Աթլետիկ Երևանին և 5:2 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ տանելով 12-րդ անընդմեջ հաղթանակը:
Յունիսպորտի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Պուտրուս Վասիլևը, Գոռ Սարգսյանը , Մամիկոն Դերմենջյանը և Միխայիլ Պոտապովը:
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ավարտից 2 տուր առաջ Յունիսպորտը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 36 միավոր:











