Յունիսպորտ-Սիեվն 6:2

Յունիսպորտը 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայում:

Հերթական խաղում մեր թիմը 6:2 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ «Սիեվն»-ի նկատմամբ և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Յունիսպորտի» կազմում պոկերի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը, մեկական անգամ աչքի ընկան Համլետ Մանուկյանը և Սարգիս Մարգարյանը: