«Յունիսպորտը» հաղթեց Եկատերինբուրգում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում:
Մեր թիմը 4:3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ամենահեղինակավոր ֆուտզալի ակումբներից «ՎԻԶ-Սինարայի» երկրորդ թիմի նկատմամբ:
«Յունիսպորտի» կազմում աչքի ընկան Պուտրուս Վասիլևը, Էդգար Մկրտչյանը, Նարեկ Գալստյանը և Էդվարդ Մկրտչյանը:
Երկրորդ խաղում վաղը կմրցենք «Սինտուր» ակումբի հետ:




