Յունիսպորտը 10:4 հաշվով հաղթանակ տարավ Էկովիլի նկատմամբ

Մարտի 15-16-ը կայացան Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ մրցափուլի հանդիպումները։ Մրցաշարային աղյուսակի առաջատար Յունիսպորտը 10:4 հաշվով վստահ հաղթանակ է տարել Էկովիլի նկատմամբ:

Յունիսպորտի կազմում գոլերի հեղինակներ դարձան Նարեկ Գալստյանը (2), Էդվարդ Մկրտչյանը (2), Տիգրան Վարդանյանը, Մամիկոն Դերմենջյանը, Համլետ Մանուկյանը (3) և Պուտրուս Վասիլևը։

Այս հաղթանակից հետո Յունիսպորտը 39 միավորով գլխավորում է ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: