ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈԼԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՆ

Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Ֆուտզալի 2028 թվականի առաջնության որակավորման գլխավոր փուլում:

Առաջին տուրում մեր Ազգային թիմը Երևանում 2:3 հաշվով զիջեց հունգարացիներին, իսկ հավաքականի գոլերից մեկը հեղինակեց «Յունիսպորտի» կիսապաշտպան Սարգիս Մարգարյանը:

Խաղին մասնակցեցին նաև յունիսպորտցիներ Արթուր Մելքոնյանը (ավագի թևկապով), Միհրան Դերմենջյանը, Պուտրուս Վասիլևը, Ռաֆիկ Մելիքյանը և Գարեգին Մաշումյանը: