ՉՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ

Յունիսպորտը 15-րդ հաղթանակը տարավ ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայում` 8 անպատասխան գնդակ ուղարկելով Լոգիկոնի դարպասը:


100-տոկոսանոց ցուցանիշով մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորող Յունիսպորտի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էդգար Մկրտչյանը, մեկական անգամ աչքի ընկան Պուտրուս Վասիլևը, Նարեկ Գալստյանը, Համլետ Մանուկյանը, Էդվարդ Մկրտչյանն ու Գոռ Սարգսյանը: