Յունիսպորտը 14-րդ հաղթանակը տարավ ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայում: Մեր թիմը 8:1 հաշվով առավելության հասավ «ՊրոԴեվ» նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորող «Յունիսպորտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պուտրուս Վասիլևը, դուբլ ձևակերպեց Համլետ Մանուկյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Խաչատրյանը և Էդվարդ Մկրտչյանը, գրանվեց նաև ինքնագոլ:








