«Յունիսպորտը» հերթական հաղթանակը տարավ ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայում: Սկզբունքային խաղում «Յունիսպորտը» 5:1 հաշվով առավելության հասավ «Երևանի» նկատմամբ և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Յունիսպորտի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը, մեկական անգամ աչքի ընկան Պուտրուս Վասիլևը, Էդգար Մկրտչյանը և Գոռ Սարգսյանը:



















