«Յունիսպորտը» 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայում:
Հերթական խաղում «Յունիսպորտը» 20:1 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ:
Հեթ-տրիկի հեղինակ դարձան Պուտրուս Վասիլևը և Գոռ Սարգսյանը, դուբլ ձևակերպեցին Մամիկոն Դերմենջյանը, Նարեկ Գալստյանը, Էդվարդ Մկրտչյանը, Սարգիս Մարգարյանը, Համլետ Մանուկյանը և Էրբոլ Դոլոտովը, մեկական անգամ աչքի ընկան Էդգար Մկրտչյանը և Ռաֆիկ Մելիքյանը:










