Ֆուտզալի Հայաստանի գավաթ․ Յունիսպորտը հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Մայիսի 4-ին տեղի ունեցան ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումները։

Քառորդ եզրափակչի խաղում Յունիսպորտը Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվելիս 9։2 հաշվով հաղթանակ տարավ Ռեալ Սինոփսիսի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հաղթող թիմի կազմում դուբլ գրանցեցին Գոռ Սարգսյանը, Պուտրուս Վասիլևը և Դավիթ Խաչատրյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Տիգրան Վարդանյանը, Գոռ Սիմոնյանը ու Սարգիս Մարգարյանը։