Յունիսպորտը ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակչում է

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Յունիսպորտը մրցել է Սիեվնի հետ և 8:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել՝ ապահովելով իր տեղը եզրափակչում:

Կիսաեզրափակիչ առաջին խաղում Յունիսպորտը 4:1 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ:

Պատասխան խաղում Յունիսպորտի կազմում երկուական գոլով աչքի են ընկել Էդվարդ Մկրտչյանն ու Գոռ Սարգսյանը, մեկական անգամ էլ մրցակցի դարպասը գրավել են Պուտրուս Վասիլևը, Միխաիլ Պոտապովը, Տիգրան Վարդանյանը և Սարգիս Մարգարյանը: