Ֆուտզալի Բարձրագույն խումբ. Յունիսպորտը վստահ հաղթանակ է տարել Լոգիկոնի նկատմամբ

Ձմեռային դադարից հետո վերսկսվել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:

Յունիսպորտը 10:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լոգիկոնի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը խաղի 5-րդ րոպեին բացել է Միխաիլ Պոտապովը ՝ հեռահար հարվածով եզրափակելով իր թիմի հերթական գրոհը: Յունիսպորտի առավելությունը կրկնապատկել է Մամիկոն Դերմենջյանը: Ավելի ուշ հեթ-տրիկ է ձևակերպել Համլետ Մանուկյանը, որն արդեն 18 գոլով գլխավորում է առաջնության ռմբարկուների ցանկը: Յունիսպորտի կազմում դուբլի հեղինակ է դարձել Միխաիլ Պոտապովը: Մեկական անգամ էլ աչքի են ընկել Սարգիս Մարգարյանը, Տիգրան Վարդանյանը, Արսեն Ստեփանովը և Գոռ Սարգսյանը: