Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Յունիսպորտ ակումբի անդամ Արսեն Հարությունյանը դարձել է ըմբշամարտի Գերմանիայի թիմային առաջնության հաղթող։
Արսենը ներկայացրել է Wacker Burghausen թիմը, որի կազմում էլ նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Մարզիկը մրցաշարում 11 գոտեմարտ է անցկացրել և հաղթել բոլորում։




