Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունսիպորտը» 100-տոկոսանոց արդյունքով դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ:
Երրորդ խաղում մեր թիմը 5:2 հաշվով հաղթեց Գերմանիայի չեմպիոն «Վեյլիմդորֆին» և խմբում գրավեց առաջին տեղը:
«Յունիսպորտի» կազմում հաշիվը բացեց դարպասապահ Բեկա Ակմատալիևը, դուբլի հեղինակ դարձան Պուտրուս Վասիլևը և Ռաֆիկ Մելիքյանը:




