ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԲԻՈՒՄ

Յունիսպորտը հերթական հաղթանակը տարավ ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայում: Սկզբունքային խաղում Յունիսպորտը 5:1 հաշվով առավելության հասավ «Երևանի» նկատմամբ և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Յունիսպորտի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը, մեկական անգամ աչքի ընկան Պուտրուս Վասիլևը, Էդգար Մկրտչյանը և Գոռ Սարգսյանը: