«Յունիսպորտը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությունում:
Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հերթական խաղում մեր թիմը 12:1 հաշվով հաղթեց «Թիմ Ագրո»-ին:
«Յունիսպորտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը, դուբլ ձևակերպեցին Գեղամ Սիմոնյանը և Պուտրուս Վասիլևը, մեկական անգամ աչքի ընկան Էդգար Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդվարդ Մկրտչյանը, Համլետ Մանուկյանը և Էրբոլ Դոլոտովը:
Հաջորդ տուրում «Յունիսպորտը» նոյեմբերի 15-ին սկզբունքային դիմակայությունում կմրցի «Երևան»-ի հետ:









