Երկրորդ անընդմեջ հաղթանակը

«Յունիսպորտը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ նոր մեկնարկած ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությունում: Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում «Յունիսպորտը» 7:3 հաշվով հաղթեց «Սիեվն»-ին:

«Յունիսպորտի» կազմում դուբլ ձևակերպեցին Պուտրուս Վասիլևը և Մամիկոն Դերմենջյանը, մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Գալստյանը, Սեմեթեյ Մուրզակուլովը և Սարգիս Մարգարյանը:

Հաջորդ տուրում մեր թիմը նոյեմբերի 9-ին կընդունի «Թիմ Ագրո»-ին: