Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի խաղարկությունում տեղի է ունեցել 10-րդ մրցափուլը։
Առաջնության առաջատար Յունիսպորտը 16:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Թիմ Ագրոյի հանդեպ: Սա Յունիսպորտի 10-րդ անընդմեջ հաղթանակն է առաջնությունում:
Հաղթող թիմի կազմում 4 գոլ է հեղինակել Գոռ Սարգսյանը, դուբլի հեղինակներ են դարձել Մամիկոն Դերմենջյանը, Տիգրան Վարդանյանը, Սարգիս Մարգարյանը, Միխաիլ Պոտապովը և Էրիկ Հովսեփյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դավիթ Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը: Վերջինս իր գոլերի թիվը հասցրել է 19-ի և շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:
Յունիսպորտն իր միավորների թիվը հասցրել է 30-ի և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:








