Բենիկ Խլղաթյան/Էլմիրա Կարապետյան զույգը դարձավ ISSF World Cup-ի փոխչեմպիոն

Կահիրեում մեկնարկել է Աշխարհի գավաթի խաղարկությունը։ 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում Բենիկ Խլղաթյան / Էլմիրա Կարապետյան զույգը, փայլուն արդյունք գրանցելով (581 – 292/289)՝ 1-ին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Բենիկ Խլղաթյան / Էլմիրա Կարապետյան 7/17 հաշվով զիջեցին Հնդկաստանի թիմին և դարձան մրցաշարի արծաթե մեդալակիր։
Էլմիրա Կարապետյանը հանդիսանում է Յունիսպորտ ակումբի անդամ: