Էլմիրա Կարապետյանը նորից հաջող է ելույթ ունեցել եւ հերթական մեդալը նվաճել:

Նա Լեհաստանում ընթացող Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10 մ ատրճանակ մրցաձեւում դարձել է մրցաշարի հաղթող: Կարապետյանը եզրափակչում գրանցել է 237.6 արդյունք:

Ավելի վաղ նույն մրցաշարում նա Բենիկ Խլղաթյանի հետ 10 մետր ատրճանակ միքս ձեւում դարձել էր արծաթե մեդալակիր:

Էլմիրա Կարապետյանը Հայաստանի Օլիմպիական հավաքականի առաջին մարզիկն է, որը դեռ 2022 թվականին նվաճել է Փարիզի խաղերի ուղեգիր:

 

Աղբյուրը՝ sport.mediamax.am