«ՅՈՒՆԻՍՊՈՐՏԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

Օգոստոսի 26-29 Երևանում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կկայանան ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները:

Հայաստանը կներկայացնի երկրի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը»:

Ներկայացնում ենք «Յունիսպորտի» հանդիպումների խաղացանկը.

Օգոստոսի 26, 19:00
«Յունիսպորտ» – «Տալլին» (Էստոնիա)

Օգոստոսի 27, 19:00
«Յունիսպորտ» – «Ռեյկյավիկ» (Իսլանդիա)

Օգոստոսի 29, 18:00
«Յունիսպորտ» – «Վեյլիմդորֆ» (Գերմանիա)