Յունիսպորտը 16-րդ հաղթանակը տարավ ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգայում

Յունիսպորտը 12:0 հաշվով հաղթեց «Աթլետիկ Երևան»-ին:

100-տոկոսանոց ցուցանիշով մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորող «Յունիսպորտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գոռ Սարգսյանը, դուբլ ձևակերպեցին Էդգար Մկրտչյանը, Պուտրուս Վասիլևը և Համլետ Մանուկյանը, մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Գալստյանն ու Էդվարդ Մկրտչյանը, գրանցվեց նաև ինքնագոլ: