ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԳՐԵՈՒՏՈ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Յունիսպորտի» մարզչական շտաբը համալրել է բրազիլացի դարպասապահների մարզիչ Գրեուտոն:

Փորձառու մասնագետը նախորդ երեք մրցաշրջաններում աշխատել է Ռուսաստանի առաջնության գործող փոխչեմպիոն «Տյումենում»:

Հատկանշական է, որ Գրեուտոն քաջածանոթ է հայկական ֆուտզալի սիրահարներին, քանի որ ժամանակին հանդես է եկել «Լեոյի» կազմում: