Գարեգին Մաշումյանը միացել է Յունիսպորտին

Ուրախ ենք տեղեկացնել, որ Յունիսպորտի կազմը համալրել է Հայաստանի հավաքականի խաղացող Գարեգին Մաշումյանը։

Փորձառու ֆուտզալիստը Հայաստանի բազմակի չեմպիոն և գավաթակիր է, երեք անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտզալիստ, ինչպես նաև մեկ անգամ՝ առաջնության լավագույն ռմբարկու։

«Ուրախ եմ միանալ Յունիսպորտին, քանի որ այս ակումբն իր առջև բարձր նպատակներ է դնում: Ամեն ինչ կանենք՝ Չեմպիոնների լիգայում արժանի խաղ և արդյունք ցույց տալու համար: Միասին՝ միայն առաջ»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Գարեգին Մաշումյանը: