ՅՈՒՆԻՍՊՈՐՏԸ՝ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Յունիսպորտը դուրս եկավ ՀՀ ֆուտզալի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Հերթական խաղում 22:1 հաշվով հաղթեց «Սպորտինգ Երևան»-ին:

Յունիսպորտի կազմում 5 գոլ խփեց Մամիկոն Դերմենջյանը, հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի ավագ Գոռ Սարգսյանը, դուբլ ձևակերպեցին Միհրան Դերմենջյանը, Էդվարդ Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը և Պուտրուս Վասիլևը, մեկական անգամ աչքի ընկան Համլետ Մանուկյանը, Կարեն Հովհաննիսյանը, Էդգար Մկրտչյանը և Սարգիս Մարգարյանը, գրանցվեց նաև ինքնագոլ: