Ալեքսանդր Դիբրիվնին՝ «Յունիսպորտի» գլխավոր մարզիչ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Յունիսպորտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Ալեքսանդր Դիբրիվնին:

Փորձառու մասնագետն աշխատել է Լատվիայի ֆուտզալի Ազգային հավաքականում, ֆուտբոլի ֆեդերացիայում և «Նիկարս» ակումբում:

«Նիկարսը» Դիբրիվնու գլխավորությամբ դարձել է Լատվիայի 6-ակի չեմպիոն, 4-ակի գավաթակիր և 4-ակի սուպերգավաթակիր՝ հաջող մրցելույթներ ունենալով նաև ֆուտզալի Չեմպիոնների լիգայում:

Դիբրիվնին աշխատել է նաև էստոնական «Կոսմոսում»՝ առաջնորդելով թիմը դեպի 2 չեմպիոնական տիտղոս և հաղթանակներ Էստոնիայի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում:

«Յունիսպորտի» նոր գլխավոր մարզիչը 5 անգամ ճանաչվել է Լատվիայի ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ: