Մայիսի 25-ին ֆուտզալի սիրահարները վայելեցին իսկական սպորտային տոն: Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի երկրորդ խաղում Յունիսպորտը և Երևանը մատուցեցին դիտարժան ու լարված դիմակայություն։
Խաղի ընթացքում գոլային պահերը չպակասեցին, բայց Յունիսպորտը, ցուցադրելով վճռականություն և մարտական ոգի, 5:3 հաշվով հաղթեց մրցակցին՝ հավասարեցնելով դիմակայության ընդհանուր հաշիվը։
Յունիսպորտի կազմում գոլերի հեղինակ դարձան Պուտրուս Վասիլևը, Վարդան Արզոյանը, Էդվարդ Մկրտչյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Դերմենջյանը, որոնցից յուրաքանչյուրը վառ ներդրում ունեցավ այս կարևոր հաղթանակում։
Այժմ ամեն ինչ կվճռվի երրորդ՝ վճռորոշ հանդիպման ժամանակ, որը խոստանում է լինել նույնքան լարված և հույզերով հագեցած։



















