Յունիսպորտը հաղթեց Երևան ՖԱ-ին

Մարտի 23-ին կայացավ Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ մրցափուլի հետաձգված Յունիսպորտ-Երևան ՖԱ հանդիպումը։ Համառ ու անզիջում պայքարում Յունիսպորտը հաղթեց Երևան ՖԱ-ին 1:0 հաշվով: Հաղթական գոլը խփեց Համլետ Մանուկյանը։
Յունիսպորտը 100-տոկոսանոց արդյունքով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը. 14 հաղթանակ` 14 խաղում: