Էլմիրա Կարապետյան /Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել է ISSF Grand Prix2024 միջազգային խոշոր մրցաշարի հաղթող։ Մինչ այդ Էլմիրա Կարապետյանը դարձել էր առաջնության արծաթե մեդալակիր։
Այսպիսով՝ ISSF Grand Prix2024 միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է.
2 Ոսկե մեդալ
Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)
Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչներ՝ Սեյրան Նիկողոսյան և Արմեն Սիմոնյան)
1 Արծաթե մեդալ
Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան)
1 Բրոնզե մեդալ
Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան (անձնական մարզիչներ՝ Արմեն Սիմոնյան և Նորայր Առաքելյան)




