Առողջ ոգի, առողջ մարմին և առողջ ֆինանսներ

Unisport ակումբը կաջակցի մանկապատանեկան սպորտի զարգացմանը, մարզվելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, կցուցաբերի հասցեական օգնություն տաղանդավոր մարզիկներին, որոնք Հայաստանը ներկայացնում են միջազգային ասպարեզում:

Ակումբին արդեն իսկ միացել են անվանի մարզիկներ, որոնք 2024թ.-ի ամռանը մասնակցելու են Օլիմպիական խաղերին:

Unisport ակումբի անդամներ են՝

  • հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը,
  • հրաձգության աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր, Էլմիրա Կարապետյանը,
  • հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի կրկնակի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը,
  • ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը,
  • ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն Վազգեն Թևանյանը:

Ակումբի բացումը տեղի ունեցավ Unisport-ի գլխավոր հովանավոր՝ Յունիբանկի 22-ամյակին նվիրված միջոցառմանը: